«Ես մեր գյուղը պետք է ազատագրեմ»․ Արարատը զոհվել է Փառուխում թշնամու հերթական ագրեսիայի ժամանակ

Արարատ Թևոսյանը վերադարձել էր Ռուսաստանի Դաշնությունից, որպեսզի մասնակցի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմին։ Պատերազմից հետո նա մնացել է Արցախում և շարունակել է ծառայել Պաշտպանության բանակում։

Արարատը զոհվել է 2022 թվականի մարտի 25-ին Փառուխում, թշնամու հերթական ագրեսիայի հետևանքով։

Արարատը տան 3-րդ զավակն էր, Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում ասում է, որ Արարատը շատ էր տարբերվում մյուս երեխաներից։

«Հերս ասում էր՝ է՜, Զարիկ, գիտե՞ս դա ինչ տղայա դառնալու, սպորտսմեն ա դառնալու, իսկականից այդպես էլ եղավ, ինքը 1․5 տարեկան էր, որ սկսվել էր 90-ականների պատերազմը։ Դուրս էինք եկել Արցախից, որ իմացանք մեր գյուղը հետ են վերցրել, նորից հետ գնացինք։ Տունը չկար, վառվել էր, իրեն մեզ հետ էինք վերցնում, տունը նորից կառուցում էինք, ինքը բակում մի մահճակալի վրա է մեծացել, լույս էլ չկար, լամպ էինք դրել, որ հանկարծ օձ չմոտենա։ Ինքը ուրիշ ձևի երեխա է եղել»,-պատմում է մայրը։

ՌԴ-ում Արարատը մեծ հաջողությունների էր հասել մարտեր առանց կանոնների սպորտաձևում։ Բազմաթիվ մեդալներ ու հաղթանակներ ուներ, բայց այդ ամենն արդեն իրեն չէր հետաքրքրում, ծննդավայրը՝ Հադրութը պետք է ազատագրեր։ Չլսեց ծնողներին, դարձավ զինվորական:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել