Ուկրաինան Fox News-ից ներողություն է պահանջում՝ Կիևը որպես Ռուսաստանի ներկայացնելու համար։
«Եթե դա սխալ է եղել, այլ ոչ թե կանխամտածված քաղաքական հայտարարություն, ապա պետք է ներողություն խնդրել և հետաքննություն անցկացնել, թե ով է սխալը թույլ տվել»,- գրել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին։
Նշենք, որ ավելի վաղ հեռուստաալիքը Զատկի պատարագի հեռարձակման ժամանակ Կիևը ներկայացրել է որպես Ռուսաստանի մաս։