ԱՄՆ Իլինոյս նահանգում ինքնաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում են լրատվամիջոցները։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը նահանգի կենտրոնական հատվածում։
«Ինքնաթիռը կործանվել է բաց դաշտում, և ինքնաթիռում գտնվող բոլոր չորս մարդիկ մահացել են դեպքի վայրում», – ասել է Քոուլզ շրջանի քննիչ Էդ Շնայերսը:
ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) նախնական տվյալների համաձայն՝ վթարի ժամանակ ինքնաթիռը հարվածել է էլեկտրահաղորդման գծերին։ Միջադեպի պատճառների վերաբերյալ հետաքննություն է տարվում։