Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստանին վերաբերող հարցեր

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական պետության ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի կապակցությամբ։

Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանը տեսնել որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ։ Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիան համակարգված կերպով շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել