Ո՞ր դեպքում երեխան կարող է փոխել իր անունն ու ազգանունը․ իրազեկում

Ընտանեկան օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում են երեխայի անունը և ազգանունը փոխելու պայմանները։

Համապատասխան կարգավորմամբ, մասնավորապես, սահմանվում են՝

1. Մինչև երեխայի 16 տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքներից զրկված լինելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմինը փոխում է երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով: Մինչև 18 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:րր

2. Եթե երեխայի անվան կամ ազգանվան փոխման վերաբերյալ բացակայում է ծնողների համատեղ համաձայնությունը, ապա ծնողի դիմումի հիման վրա երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությամբ: Խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությունն անհրաժեշտ է նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ պարզել մյուս ծնողի բնակության վայրը:

3. 10 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել