Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:
Վարորդների կողմից տարածված խախտումներից մեկը լուսացույցի ազդանշանին չենթարկվելն է: Այն մեծ վտանգ է առաջացնում ոչ միայն հետիոտների և վարորդների կյանքի ու առողջության համար, այլև այդ տեսակի խախտումների համար մեծ տուգանքներ է նախատեսում:
Տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը այնպիսի խմբակային տեղաշարժի, որը խոչընդոտում է ճանապարհային երթևեկությանը կամ ստեղծում է երթևեկության անվտանգության սպառնալիք, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով: