ԵՄ-ն դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը դիվանագիտական անձնագրեր ունեցող վրացիների համար

Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր` հունվարի 27-ին, որոշել են կասեցնել առանց վիզայի ռեժիմը դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող վրացի պաշտոնյաների համար, հաղորդում է Reuters-ը։

Որոշումն ընդունվել է՝ ի պատասխան ԵՄ-ի կողմնակիցների բողոքի ցույցերը Վրաստանում բռնությամբ ճնշելուն: Եվրամիության արտաքին գործերի նախարարները դեռևս դեկտեմբերին էին նման խնդրանքով դիմել Եվրահանձնաժողովին։

Նշվում է, որ միջոցառման նպատակն է ազդել վրացի առաջատար քաղաքական գործիչների վրա՝ առանց շարքային քաղաքացիների նկատմամբ պատիժ սահմանելու։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել