ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ ցմահ ազատազրկումը դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից անժամկետ մեկուսացնելն է, որը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է նշանակվել առանձնապես ծանր հանցագործությունների համար:
Նշենք, որ ըստ օրենքի (հոդված 68)` ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք։