Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում Է շնորհել։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Վերջին շրջանում Քեոսայանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, կլինիկական մահ էր տարել, նրա կինը՝ «Ռոսիա սեգոդնյայի» և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ դեռևս որևէ փոփոխություն չի նկատվում։
Հիշեցնենք, որ նա կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի որդին է, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Դավիթ Քեոսայանի եղբայրը։