Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տանը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանափակել է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը:
Медузa-ն հղում կատարելով The New York Times-ին՝ հայտնում է, որ դատարանը ժամանակավորապես կասեցրել է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու սահմանափակումների վերաբերյալ Թրամփի այս հրամանը։
Դատարանը վերանայել է Վաշինգտոնի, Իլինոյսի, Օրեգոնի և Արիզոնայի գլխավոր դատախազների ներկայացրած հայցադիմումները։ Նրանք պնդում էին, որ Թրամփի հրամանը կզրկի ավելի քան 150 հազար երեխաների իրավունքների իրացումից։
«Սա բացահայտ հակասահմանադրական կարգ է», – հայտնել է դատավոր Ջոն Քոհենուրը նիստի ժամանակ։
Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին Սպիտակ տուն վերադառնալուց հետո ստորագրել է տասնյակ գործադիր հրամաններ, որոնցից մեկն ուղղված էր հողի իրավունքով քաղաքացիություն ձեռք բերելու վերացմանը։ Ըստ որի՝ երկրի տարածքում ծնված ցանկացած անձ ինքնըտինքյան դառնում է երկրի քաղաքացի, և հողի իրավունքները երաշխավորված են ԱՄՆ Սահմանադրությամբ։
Թրամփի հրամանագրի համաձայն, ինչպես պարզաբանել է Associated Press-ը, ԱՄՆ-ում ծնված երեխային ինքնին քաղաքացիություն չի տրվի, եթե նրա մայրը երկրում ապրում է անօրինական ձևով, իսկ հայրը ԱՄՆ քաղաքացի չի եղել կամ կրկին օրինական կերպով է բնակվել։ Բացի այդ, երեխաները, որոնց մայրերը ժամանակավոր, թեև օրինական կերպով գտնվել են Միացյալ Նահանգներում, և որոնց հայրերը չեն եղել ԱՄՆ քաղաքացիներ կամ նրանք, ովքեր եղել են երկրի մշտական օրինական բնակիչներ, չեն կարողանա դիմել «ավտոմատ» քաղաքացիություն ստանալու համար:
Ըստ աղբյուրի՝ Թրամփի հրամանը վիճարկել են ԱՄՆ 22 նահանգների գլխավոր դատախազները։