Բոլուի «Գրանդ Կարտալ» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի

Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով, վերջին տվյալներով, մահացել է 76 մարդ։

Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ Նախկինում հայտնել էին 66 հոգու մահվան մասին։

«Պարզվել է 52 զոհի ինքնությունը։ Նրանցից 45-ի դիերը հանձնվել են հարազատներին։ Նախաքննության ընթացքում մինչ այժմ 9 անձ է բերման ենթարկվել»,- աղբյուրի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է նախարարը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 21-ի գիշերը լեռնադահուկային հանգստավայրի 11 հարկանի հյուրանոցի չորրորդ հարկում հրդեհ է բռնկվել ու սկսել արագորեն տարածվել։

Հրդեհի պահին հյուրանոցում ավելի քան 200 մարդ է եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել