Չորեքշաբթի օրը Թուրքիայում սգո օր է հայտարարվել

Էրդողանը չորեքշաբթի օրը Թուրքիայում սուգ է հայտարարել լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով, որը խլել է 66 մարդու կյանք։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը սկսվել է հունվարի 21-ի գիշերը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու գավառում գտնվող Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում։

Հրդեհի պահին հյուրանոցում եղել է 237 հյուր։ Նշվում է, որ հյուրանոցի շենքը փայտյա է եղել, ինչի պատճառով էլ կրակն արագ տարածվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել