Ինչ է խոստանում Դոնալդ Թրամփը արտաքին քաղաքականության մեջ իր երդմնակալությունից հետո

Ինչ է խոստանում Դոնալդ Թրամփը արտաքին քաղաքականության մեջ իր երդմնակալությունից հետո:

Վերջացնել հակամարտությունները Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, «կանխել երրորդ համաշխարհային պատերազմը», զիջումներ ստանալ Կիևից, ներառյալ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարից հրաժարվելը, այս մասին հայտնում է ТAСС-ը։

Թրամփը խոստանում է վերադառնալ «Առաջին հերթին Ամերիկա» մեկուսացման քաղաքականությանը, դուրս գալ մի շարք միջազգային պայմանագրերից և կազմակերպություններից։ Հիմնականում վերանայել ՆԱՏՕ-ի նպատակն ու դերը և եվրոպական երկրներից պահանջել փոխհատուցել ուկրաինական զենքի համար ԱՄՆ 200 միլիարդ դոլարը։

Դաշնակիցների համար առաջադրել նոր պահանջ՝ ՀՆԱ-ի 5%-ի չափով պաշտպանական ծախսերի հասնելու և նույնիսկ հնարավոր է՝ դուրս գալ դաշինքից։

Շարունակել աջակցել Իսրայելին, դադարեցնել պաղեստինամետ ցույցերը և արգելել դրանց մասնակցող օտարերկրացիների մուտքը։

Թեհրանին թույլ չտալ միջուկային զենք ձեռք բերել, այդ թվում՝ պատժամիջոցների խստացման և իրանական նավթի վաճառքի սահմանափակման միջոցով.

Խստացնել քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ, արգելել ԱՄՆ ենթակառուցվածքների սեփականությունը, հարկադրել անապահով ակտիվների վաճառքը, ինչպես նաև հրաժարվել հիմնական ապրանքների ներմուծումից։

Խոստումների շարքում է նաև ԱՄՆ-ի կազմում ընդգրկել Մեքսիկան և Կանադան, Դանիայից ձեռք բերել Գրենլանդիան, Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկյան ծոց՝ համարելով, որ տարածաշրջանում պետությունների աշխատանքի շնորհիվ այն պատկանում է իրենց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել