Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը երկուստեք շահավետ է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Irna-ն։
«Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը կարող է հիասթափեցնել հակառակորդներին, ովքեր ձգտում են խաթարել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Պուտինը նշել է, որ այդ փաստաթուղթը խթան կհաղորդի երկու երկրների փոխգործակցությանը գրեթե բոլոր ուղղություններով։
Փեզեշքիանն ընդգծել է, որ նոր փաստաթղթի ստորագրումը մեծ թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և դա ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար։