Երեկվա ավոտերթի հետևանքները. ոստիկաններն այցելում են ակցիայի մասնակիցներին

Երեկվա ավտոերթից հետո ոստիկաններն այցելել են «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանին: Այս մասին նա հայտնում է «Ընդդեմ կենսաթոշակային 5% վճարի» ֆեյսբուքյան խմբում:

«Ժողովուրդ ջան, քիչ առաջ ոստիկանությունից այցելել են մեր տուն: Ծնողներիս ասել են, թե տարածքում վթար է եղել և ցանկանում են նկարել իմ ավտոմեքենան: Իմ կարծիքով այցելության բուն նպատակը եղել է երեկվա ակցիայի մասնակիցներին վախեցնելը:

Հիմա ասածս ինչ ա. ակցիայի բոլոր մասնակիցներին խնդրում եմ օպերատիվ կերպով այստեղ տեղադրել ոստիկանների այցելության մասին տեղեկատվությունը, որպեսզի հասկանալի լինի, թե արդյո՞ք սա սիստեմատիկ բնույթ է կրում»,- գրել է Հակոբ Արշակյանը:

«Այսօր առավոտյան, մեր տուն էլ էին այցելել ոստիկանությունից, նորից պատճառաբանելով, որ ԲՄՎ մեքենայի հետ կապված վթար է եղել, ու բոլոր ԲՄՎ-ները ստուգում են։ Կարծում եմ սա սիստեմատիկ բնույթ է կրում»,- ֆեյսբուքյան նույն էջում գրառել է «Ավո Դավիթ» անունով օգտատերը։

Իրավաբան.net-ի տեսախցիկը երեկ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի համար կազմակերպված ավոտերթի ժամանակ ֆիքսել էր, թե ինչպես են ոստիկանները գրում ակցիայի բոլոր մասնակիցների մեքենաների համարները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել