ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է Մոսկվայի դիրքորոշման մասին։
Երևանի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքը լրագրողների արտահայտությունների մասին է: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ԱԳՆ Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման պատճառով, որի ընթացքում, ըստ ՀՀ ԱԳՆ–ի, հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
«Մենք միշտ Երևանից լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա դարձրել է իր հրամայականը։ Մեր պաշտոնական արձագանքը, ոչ թե տեսակետը, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը հայտնի է Երևանին», – նշել է Զախարովան։
Տեսանյութը՝ այստեղ։