Գլենդեյլը վերադառնում է բնականոն հուն և վերականգնվում է. քաղաքապետ Էլեն Ասատրյանը՝ հրդեհների մասին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հայտարարել է, որ քաղաքը վերադառնում է բնականոն հուն և վերականգնվում է:

Նա մանրամասնել է, որ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը 2-րդից իջեցվել է 3-րդի:

«Ձեր դիմացկունության և մեր թիմերի նվիրվածության շնորհիվ մենք այժմ գտնվում ենք արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակում… Մեր բնակիչների, բիզնեսի սեփականատերերի և քաղաքապետարանի անձնակազմի ուժը, միասնությունը և աջակցությունն անհավանական է եղել: Եկեք շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք Գլենդեյլը դարձնում են այդքան առանձնահատուկ: Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք, և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ», – ասել է քաղաքապետը:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել