Россия Сегодня գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելևը NEWS.ru-ի հետ զրույցում ասել է, որ չգիտի, թե «Շաբաթվա լուրեր» հաղորդաշարի ընթացքում հնչեցված կոնկրետ ինչ հայտարարության համար է Հայաստանի ԱԳՆ կանչվել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա նշել է, որ առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա։
«Ես չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին։ Դեռևս մեկնաբանելու ոչինչ չկա»,- հավելել է Կիսելևը:
Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել դեսպան Ս.Պ.Կոպիրկինը՝ 2025 թվականի հունվարի 12-ին «Շաբաթվա լուրեր» հաղորդաշարի թողարկման կապակցությամբ, որի ընթացքում արհեստականորեն գեներացված պատմություններ են հնչել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։