Թբիլիսիում ցուցարարները դատավորների վրա ջուր են լցրել և ձվեր նետել

Վրացական ընդդիմությունը շարունակում է ցույցերը, որոնք սկսվել են երկրում խորհրդարանական ընտրությունների հետո, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։

Վրաստանի խորհրդարանի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել է ռուսամետ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմությունը քվեարկության արդյունքները համարում է կեղծված։

Այսօր՝ հունվարի 12-ին, Թբիլիսիի ռեստորաններից մեկում նախատեսված է եղել անցկացնել դատավորների կորպորատիվ երեկույթը, սակայն ամեն ինչ այնքան էլ հանգիստ չի անցել։

Ընդդիմության կողմնակիցները ձվեր են նետել վրացի դատավորների վրա, ովքեր հավաքվել էին նշված ռեստորանում։

Սկզբում ցուցարարները թույլ չեն տվել նրանցից ոմանց մուտք գործել շենք՝ մեղադրելով կոռուպցիայի և ակնհայտ ապօրինի պատիժներ սահմանելու համար։ Այն բանից հետո, երբ կորպորատիվ երեկույթին մասնակցած դատավորները սկսել են լքել ռեստորանը, նրանց վրա ջուր են լցրել և ձվեր նետել:

Այս ամենը վերաճել է ոստիկանության հետ բախումների, սկսվել են ձերբակալություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել