Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը վերջնակետին չի հասել, հարկադիր վայրէջք է կատարել

Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ուղևորների խոսքով՝ թռիչքի ժամանակ իրենց ասել են, որ օդային տարածքի փակ գոտին ընդլայնվել է, ուստի ստիպված են եղել երկար թռչել դրա շուրջ։

Այդ պատճառով ինքնաթիռը սպառել է վառելիքը և ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Մախաչկալայում՝ լիցքավորման համար։

Ուղևորները ներկայումս գտնվում են ինքնաթիռում և սպասում են լրացուցիչ տեղեկությունների։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել