Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից վճարի արտոնություն

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեն հետևյալ խմբերը`

Վճարից արտոնություն`

  • 20% զեղչ՝ 8-17 (ներառյալ) տարեկան Երևան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների աշակերտներ,
  • -15% զեղչ՝ Երևան քաղաքի ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ (սովորողներ),
  • -30% զեղչ՝ Երևան քաղաքում հաշվառված 63 տարին լրացած կենսաթոշակառուներ,
  • -20% զեղչ՝ Երևան քաղաքում հաշվառված անապահովության նպաստառուների համար։

Անվճար՝

  • Մինչև 7 (ներառյալ) տարեկան երեխաներ (առանց տրանսպորտային քարտի),
  • Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք,
  • Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում և հաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի ունեցող անձինք,
  • Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողներ,
  • Երևան քաղաքում հաշվառված ծնողազուրկ աշակերտներ և ուսանողներ,
  • Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներ (այրի, անչափահաս երեխաներ, ծնողներ),
  • Նախկին ԽՍՀՄ հերոսներ,
  • Բռնադատվածներ,
  • Սաոցիալիստական աշխատանքի հերոսներ,
  • Հայաստանի ազգային հերոսներ,
  • Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք,
  • Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք,
  • Երևանի պատվավոր քաղաքացիները։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել