Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների գործունեությանը, որոնք կամ պետք է վայր դնեն զենքը, կամ ոչնչացվեն․
«Մենք վճռական ենք Սիրիայում ջախջախել ահաբեկչական կազմակերպություններին, հատկապես՝ ԻՊ-ին և Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (արգելված է Թուրքիայում), որոնք սպառնում են մեր երկու երկրների գոյատևմանը:
Մենք վճռական ենք Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Այս անջատողական հանցագործները կամ իրենք հրաժեշտ կտան իրենց զենքին, կամ էլ դրանց հետ կթաղվեն սիրիական հողում։
Մենք կվերացնենք ահաբեկչական կազմակերպությունը, որը փորձում է արյան պատ կառուցել մեր և մեր քուրդ եղբայրների միջև», – հայտարարել Է Էրդողանը խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության առջև ունեցած ելույթի ժամանակ: