Արցախյան շարժման մասնակից Ռադիկ Թորոսյանը մասնակցել է նաև 2020 թվականի պատերազմին

Ռադիկ Թորոսյանը կամավոր է մեկնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին։

Որդին՝ Խաչատուր Թորոսյանը, Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց, որ հայրը նաև Արցախյան շարժման մասնակից է։

«Այնտեղ ստացել է վիրավորում, վիրավորումից հետո ընտանիք է կազմել, ունեցել է երեք երեխա։ Շինարար է եղել, որ իր ընտանիքը պահի։ Ինքը հոգով սրտով զինվորական էր։ Իր գործերով ենք դաստիարակվել, մեր արյունի մեջ էր հայրենասիրությունը, առանց ակնկալիքի»,-ասում է Խաչատուրը։

Ապրիլյան քառօրյա պատերազմին էլ է ցանկացել մասնակցել, բայց որդին չի թողել։ 

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ տագնապ են տվել, ես տագնապով գնացել եմ զորամաս, հաջորդ օրը մայրս զանգեց, ասաց, որ հայրս էլ է գնացել կռվի։ Մեկ ամիս առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից»,-պատմեց որդին։

Ռադիկ Թորոսյանը կռվել է Քարվաճառում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել