Մոսկվայում կես միլիոն դոլար կաշառք վերցնելու համար քննիչ է ձերբակալվել

Սեփական անվտանգության վարչության աշխատակիցները համագործակցելով Դաշնային անվտանգության ծառայության իրենց գործընկերների հետ կաշառք շորթելու մեղադրանքով ձերբակալել են քննիչին, որից առգրավվել է կես միլիոն դոլար։Այդ մասին ԻՏԱՌ – ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության պետական վարչության Մոսկվա քաղաքի վարչության մամուլի ծառայությունը։

Գլխավոր վարչությունից տեղեկացրել են, որ այդ գործով նյութերն ընթացակարգային որոշում ընդունելու նպատակով ուղարկվել են ՌԴ Քննչական կոմիտեի բաժին։

Աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալված քննիչը և նրա անմիջական ղեկավարները, այդ թվում ՌԴ ՆԳՆ Պետական վարչության Մոսկվա քաղաքի Պետական քննչական վարչության քննչական բաժնի ղեկավարը կհեռացվեն ներքին գործերի մարմիններից։

Հիշեցնենք, որ կաշառակերության աղմկահարույց վերջին գործերից մեկում ներգրավված անձանցից էր Աստրախանի քաղաքապետ Միխայիլ Ստոլյարովը։ Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին նա Աստրախանի ձեռնարկատերերից մեկից 10 միլիոն ռուբլի կաշառք էր վերցրել վարչական շենքի կառուցման նպատակով հողահատկացման համար։ Քաղաքապետը ձերբակալվել էր կաշառք ստանալու պահին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել