Առեղծվածային անօդաչու սարքեր են նկատվել ԱՄՆ-ի երկնքում:
Անօդաչու սարքեր են նկատվել Նյու Ջերսիի և Նյու Յորքի երկնքում:
Հաղորդվում է, որ դրանցից շատերը զգալիորեն ավելի մեծ են, քան սովորական մոդելները, ինչը անհանգստության տեղիք է տալիս: Սակայն այս պահին չի հաջողվել պարզել առեղծվածային դրոնների ծագումը։
Թրամփն առաջարկել է անհայտ անօդաչու թռչող սարքերը խոցել Միացյալ Նահանգների երկնքում․
«Կարո՞ղ է դա իսկապես տեղի ունենալ առանց մեր կառավարության իմացության: Չեմ կարծում։ Տեղեկացրե՛ք հանրությանը և անմիջապես. հակառակ դեպքում՝ խոցեք դրանք»,- գրել է ԱՄՆ նորընտիր նախագահը Truth սոցիալական ցանցում։