Ռուսաստանում ապաստան ստացած Բաշար Ասադին պետք է Ռուսաստանի քաղաքացիություն տրվի, հայտարարել է Դումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։
«Ռուսաստանն իր բոլոր դաշնակիցներին մարդկայնորեն է վերաբերվում, նույնիսկ եթե նրանք պարտություն կրեն, և դա, ի դեպ, սկզբունքային տարբերություն է Միացյալ Նահանգներից, որը շատ արագ նախկին ընկերներին ուղարկում է «ջարդոնի կույտը»: Ուստի, եթե Յանուկովիչին հաջողվել է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, ապա ինչո՞ւ դա չտալ Ասադին, ով, չնայած իր նկատմամբ բացասական վերաբերմունքին, բավական շատ բան է արել Ռուսաստանի համար»։