Հարավային Կորեայի վեց ընդդիմադիր կուսակցությունները նախագահին իմփիչմենթի ենթարկելու միջնորդություն են ներկայացրել խորհրդարան

Հարավային Կորեայի վեց ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ ամենախոշոր Դեմոկրատական ​​կուսակցությունը, նախագահ Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու միջնորդություն են ներկայացրել խորհրդարան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։Իմփիչմենթի միջնորդությունը ստորագրել է ընդդիմադիր 190 պատգամավոր։ Իշխող կուսակցության պատգամավորներն այն չեն ստորագրել։

Նախագահի իմփիչմենթի հարցը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում դեկտեմբերի 5-ին, իսկ դրա շուրջ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 6-ին կամ դեկտեմբերի 7-ին։ Իմփիչմենթի ընդունման համար անհրաժեշտ է խորհրդարանականների երկու երրորդի աջակցությունը, այսինքն՝ Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու համար 300 անդամ ունեցող Ազգային ժողովի ընդդիմադիրներին հարկավոր է իշխող կուսակցության մի քանի պատգամավորի աջակցությունը։ Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։

Հարավային Կորեայի նախագահը վաղ առավոտյան չեղարկել է ռազմական դրությունն Ազգային ժողովի միաձայն քվեարկությունից հետո, որով պատգամավորները պահանջել են չեղյալ համարել այն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել