Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրանուշ Սահակյանին նշանակեց

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սիրանուշ Սահակյանին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ և 41-րդ հոդվածի 3-րդ մասերը՝ որոշում եմ.

Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ՝ մինչև 2018 թվականի հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով»,- գրված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ն ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով` Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն առաջարկելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակել նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել