Թբիլիսիում ընտրությունների արդյունքների դեմ ցույցն ավարտվել է առանց միջադեպերի

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ընդդիմության ցույցն ավարտվել է առանց միջադեպերի, հայտնում է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը։

Հանրահավաքի կազմակերպիչներն արդեն հայտարարել են միջոցառման պաշտոնական մասի ավարտը։ Հնչել է Եվրամիության օրհներգը, որից հետո մարդիկ սկսել են հեռանալ, սակայն նրանցից ոմանք շարունակում են մնալ խորհրդարանի և նրան հարող փողոցների մոտ։ Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է Վրաստանի օրենսդիր մարմինը, շարունակում է փակ մնալ։ Այնտեղ նույնպես հերթապահում են ոստիկանության ջոկատներ։

Հանրահավաքը հրավիրել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով կարծում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ունի 53,9%, ձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել