Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Պուտինը կմեկնի Բաքու։ Գրում է TACC լրատվական գործակալությունը։
Նա ընդգծել է, որ դեռ պարզ չէ, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովին (COP-29)։
Միջոցառումը մեկնարկում է 2024 թվականի նոյեմբերի 11-ին։
Այս տարի Ադրբեջանը նախագահում է COP29 կլիմայական համաժողովը։ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան ունի 198 կողմ (197 երկիր և Եվրամիություն):