Պետական նպաստների ինչպիսի՞ տեսակներ կան

Պետական նպաստների տեսակները հետևյալն են․

1) ընտանեկան նպաստ,

2) սոցիալական նպաստ,

3) հրատապ օգնություն,

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստ,

5) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

6) ժամանակավոր անաշխատունակության նպաստ,

7) մայրության նպաստ,

8) ծերության նպաստ,

9) հաշմանդամության նպաստ,

10) կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,

11) թաղման նպաստ:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:

Իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել