Ասադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունը

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարության ձևավորման մասին։

Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

«Նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել Մուհամեդ Ղազի ալ Ջալալիի գլխավորությամբ նոր կառավարություն ձևավորելու մասին», – հայտնել են Ասադի գրասենյակից։Նոր կառավարությունում փոխվել են մի շարք նախարարներ: Արտաքին գործերի նախարարի պաշտոնը Ֆեյսալ Միքդադի փոխարեն զբաղեցնում է Բասամ Սաբբաղը, որն ավելի վաղ նրա տեղակալն էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել