Իրանի արևելքում գտնվող հանքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ

Իրանի արևելքում գտնվող հանքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, ևս 17-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Al Jazeera լրատվականը։

Պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաք Թեհրանից մոտ 540 կմ հարավ-արևելք գտնվող Տաբասի ածխահանքում՝ մեթանի գազի արտահոսքի պատճառով։

Նշվում է, որ գազի արտահոսքի ժամանակ մոտ 70 աշխատակից է եղել հանքի թունելներից մեկում։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ով պատրաստվում էր մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, հրամայել է բոլոր ջանքերը գործադրել արգելափակվածներին փրկելու և նրանց ընտանիքներին օգնելու համար: Նա հավելել է, որ դեպքի առթիվ փորձաքննություն է սկսվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել