Ուկրաինայում որոշվել է սահմանափակել Telegram-ի օգտագործումը պետական մարմիններում, ռազմական կազմավորումներում և կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում, «Մեդուզա»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Գերագույն ռադան։
Պաշտոնական սարքերում մեսենջերի տեղադրման և օգտագործման արգելքը վերաբերում է պետական աշխատողներին, զինվորականներին, անվտանգության և պաշտպանության ոլորտի աշխատողներին և կարևոր ենթակառուցվածքային ձեռնարկություններին։ Բացառություն կարվի միայն այն դեպքում, եթե Telegram-ի օգտագործումը ծառայողական պարտականությունների մաս է կազմում։
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հավելել է, որ Telegram-ի օգտագործման արգելքը վերաբերում է հիմնականում աշխատանքային համակարգիչներին և չի տարածվում անձնական բջջային հեռախոսների վրա։
Ուկրաինայի Անվտանգության ծառայության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները նշել են, որ ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում է Telegram-ը կիբերհարձակումների, ֆիշինգի և վնասակար ծրագրերի տարածման, ինչպես նաև օգտատերերի աշխարհագրական դիրքը ճշգրտելու և հրթիռային հարվածները կարգավորելու համար։
Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուսական հետախուզական ծառայությունները հասանելի են Telegram-ի օգտատերերի անձնական նամակագրությանը։
Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո Գերագույն Ռադայի պատգամավորները օրինագիծ են մշակել մեսենջերի աշխատանքը կարգավորելու համար, սակայն վերջնական տարբերակ դեռ չկա։