«ՀԱՊԿ-ից ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջախոհությանը». Զախարովա

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցվել է ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջախոհությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել