Հումորային շոուի հերթական թողարկումը, որը կցուցադրվի սեպտեմբերի 20-ին ТНТ հեռուստաալիքով, կլինի վերջինը, գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով «Գազպրոմ Մեդիա»-ի մամուլի հաղորդագրությունը։
Հաղորդագրությունում մեջբերվում է Comedy Club-ի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովի հայտարարությունը, որը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին հաղորդման մեկնարկից առաջ. «Մենք հաստատում ենք, որ Comedy Club-ը փակվում է»։
Հիշեցնենք՝ հաղորդումը հեռարձակվում է ТНТ հեռուստաալիքով 2005 թվականից։
Նախկինում ТНТ հեռուստաալիքի («Գազպրոմ Մեդիա» հոլդինգի մաս) տնօրեն Թինա Կանդելակին ակնարկել էր, որ նախագիծը հետագայում կարող է վերսկսվել։ Սեպտեմբերի 3-ին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում նա ասել է, որ Գարիկ Խարլամովը, որը հուլիսի վերջին նշանակվել է Comedy Club-ի կրեատիվ պրոդյուսեր, «առաջարկել է հսկայական քանակությամբ նոր գաղափարներ, դա վերաբերում է բեմին, երաժշտությանը, բովանդակությանը, հումորին»։
«Մենք՝ որպես ամբողջ ալիք, թիմ, մտածել ենք այդ մասին, գնահատել իրավիճակը, և ես կարող եմ միայն մեկ բան ասել՝ «Ցտեսություն, Comedy», – ասել է Կանդելակին։