ՌԴ քննչական կոմիտեն հրապարակել է նախկին փաստաբան, ծագումով ադրբեջանցի Էլման Փաշաևի ձերբակալությունից հետո կադրերը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։
«ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները Էլման Փաշաևի նկատմամբ քրեական գործ են հարուցել քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով)», – ասված է հաղորդագրության մեջ:
Քննությամբ պարզվել է, որ Փաշաևը 2024 թվականի փետրվարին Մոսկվայում բլոգեր Ելենա Բլինովսկայայի ամուսնու՝ Ալեքսեյ Բլինովսկու հետ հանդիպման ժամանակ համոզել է, որ խոշոր դրամական պարգևի դիմաց կարող է նրանց ազատել քրեական պատասխանատվությունից։ Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Փաշաևը Բլինովսկուց առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ է ստացել։
Նշվում է, որ Փաշաևը ձերբակալվել է Մոսկվայում, այժմ որոշվում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը:
Նշենք, որ Ելենա Բլինովսկայան ձերբակալվեց 2023 թվականի ապրիլին, այն ժամանակ նրան մեղադրանք առաջադրվեց 918 միլիոն ռուբլու չափով հարկեր չվճարելու և դրամական միջոցների օրինականացման համար, և բլոգերը հայտնվեց տնային կալանքի տակ։ Այնուհետև հետաքննական մարմինը բլոգերին մեղադրանք առաջադրեց գումարների ոչ իրավաչափ շրջանառության երկու դրվագով և դատարանին խնդրեց կալանավորել նրան տնային կալանքի պայմանները խախտելու համար: Բլինովսկայային տեղափոխեցին մեկուսարան։
Նրա ամուսնու դեմ գործն առանձնացվել է առանձին վարույթում։ Ալեքսեյին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և առանձնապես խոշոր չափի եկամուտների լվացման համար։
Ապրիլից նա գտնվում էր ռազմական հատուկ գործողության գոտում: Անցյալ շաբաթ նրան ձերբակալել են։
Տեսանյութը՝ այստեղ։