Բլոգեր Եվա Փիլոյանի եղբայրը կրակ է բացել Մոսկվայի բարերից մեկում. դրանով նա վրեժխնդիր է եղել հաստատությունից՝ իրեն այնտեղից դուրս հանելու համար:
«Լուսնի վրա» բարում ընդհարում է տեղի ունեցել սեպտեմբերի 11-ի գիշերը։ Baza-ն հայտնում է, որ 34-ամյա Արթուրը գտնվում էր Վենյովսկայա փողոցում գտնվող կարաոկե բարում, որտեղ էլ վիճաբանել է այցելուների հետ։ Անվտանգության աշխատակիցը խնդրել է վերջինիս հեռանալ հաստատությունից, սակայն նա սկսել է վիճել, և տղամարդուն հարկադրաբար դուրս են բերել շենքից։
Արթուրը դուրս է եկել, այնուհետև իր Land Rover-ից վերցրել է զենքը և կրակ բացել բարի շենքի վրա։ ՌԴ դատախազությունը տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։
Ոստիկանները բերման են ենթարկել կրակողին։ Արդեն բաժանմունքում պարզվել է նրա ինքնությունը։ Նա բլոգեր Արթուր Մաշուրյանն է, սոցցանցերում ունի գրեթե 60 հազար հետևորդ։ Նրա քույրը նույնպես հայտնի է համացանցում։ Եվա Փիլոյանը Instagram-ում ունի 1,7 միլիոն հետևորդ։
Տեսանյութը՝ այստեղ։