Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Փաշինյանի հետ զրույցում Պուտինը հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման գործում։
Զրույցում նշվել է նաև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան, հաղորդում է Կրեմլը։