Սեպտեմբերի տոնական և ոչ աշխատանքային օրերը

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:

Iravaban.net-ը հայտնում է սեպտեմբեր ամսվա տոնական օրերի մասին։ Ամիսը 2 տոնական օր ունի, որից մեկը ոչ աշխատանքային է։

Գիտելիքի և դպրության օրը նշվում է սեպտեմբերի 1-ին (օրը՝ կիրակի):

Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր է (օրը՝ շաբաթ):

Եկեղեցական տոներից սեպտեմբերի 15-ին նշվում է Խաչվերացը։

Սեպտեմբերի 22-ին նշվում է Վարագա լեռան վրա Սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն նվիրված Բարեկենդանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել