Իսրայելը Էրդողանի հայտարարություններից հետո կոչ է անում Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից

Նման նախաձեռնությամբ է հանդես եկել հրեական պետության արտաքին գործերի նախարարը։

Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես Ղարաբաղն ու Լիբիան, ավելի վաղ հայտարարել էր Էրդողանը։

«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայելը գրավելու սպառնալիքների, ինչպես նաև նրա վտանգավոր հռետորաբանության ֆոնին, արտգործնախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ սկսել աշխատել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան բացառել ՆԱՏՕ-ից»,- Կացի խոսքը մեջբերում է The Times of Israel-ը:

Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են Գազայի հատվածում պատերազմի ֆոնին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել