Հնդկաստանի հյուսիսում՝ Չինաստանի սահմանակից Լադահի տարածքում, գետանցման փորձի ժամանակ տանկի խորտակման հետևանքով հինգ հնդիկ զինվոր է մահացել:
Այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտոնական աղբյուրները:
Նշվում է, որ, հնդկական բանակի հրամանատարական կենտրոնի հաղորդագրության համաձայն, տանկը խորտակվել է շաբաթ օրը Շայոկ գետի ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառով՝ զորավարժության ընթացքում։
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը X-ի միկրոբլոգում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։