«Հավաքների ազատության մասին» օրենքը սահմանում է՝ որ դեպքում է հավաքն արգելվում․
Հավաքն արգելվում է, եթե`
1) հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.
2) անձը, սույն օրենքի համաձայն, չունի հավաք կազմակերպելու իրավունք.
3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը.
4) հավաքն անցկացվելու է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից կամ գազի ստորգետնյա պահեստարաններից կամ դրանց սպասարկման կառույցներից կամ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց անվտանգությանը։
Նշված յուրաքանչյուր դեպքում համապատասխան մարմինների կամ օբյեկտների պահպանությունն իրականացնող ծառայությունները կարող են լիազոր մարմին ներկայացնել իրենց կարծիքը սպառնացող վտանգի վերաբերյալ:
Լիազոր մարմինն արգելում է հավաքը, եթե առկա են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված հիմքերը։
Եթե առկա են սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերը, ապա լիազոր մարմինն արգելում է հավաքը, եթե սահմանափակումների միջոցով հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքներին կամ հանրության շահերին սպառնացող անմիջական վտանգը։
Արգելված հավաքին մասնակցելու քարոզչությունն արգելվում է:
Լուսանկարը՝ հունիսի 9-ի հավաքից։