Երկաթուղային վթար է տեղի ունեցել Չեխիայում՝ Պրահայից 100 կիլոմետր հեռու: Ըստ տեղեկությունների՝ մայրաքաղաքից Կոշիցե մեկնող մարդատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, ինչի հետևանքով մի վագոնը դուրս է եկել գծերից: Վերջին տեղեկությունների համաձայն՝ 4 մարդ է զոհվել, քսանից ավելին՝ վիրավորվել, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է: Միջադեպի ժամանակ գնացքում եղել է 200-300 մարդ:
Վթարի պատճառները հետաքննվում են։ Վարկածներից մեկը մարդատար գնացքի մեքենավարի սխալն է:


