Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է տեղի ունեցած իսրայելա-իրանական սրումը․ «Իրավիճակը կարող է արագ վերաճել տարածաշրջանային պատերազմի»

«Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի անօրինական հարձակումն արդարացրեց մեր մտավախությունները։ Իրանի արձագանքը և դրան հաջորդած իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրավիճակը կարող է արագ վերաճել տարածաշրջանային պատերազմի»,-նշվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:

Ըստ Թուրքիայի՝ նախքան Իսրայելի դեմ գործողության իրականացումը, նրանք կապվել են Իրանի և ԱՄՆ իշխանությունների հետ և կոչ արել նրանց ցուցաբերել չափավորություն․ «Մեր պետության միջոցով կողմերը փոխադարձ ակնկալիքներ ու ուղերձներ են փոխանցել, անհրաժեշտ նախաձեռնություններ են իրականացվել՝ ապահովելու համաչափ արձագանքներ»։

Թուրքիան հորդորել է Իրանի իշխանություններին և արևմտյան երկրներին, որոնք ազդեցություն ունեն Իսրայելի վրա՝ դադարեցնելու էսկալացիան։

«Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ կանխելու մի գործընթացի սկիզբ, որն անուղղելի վնաս կհասցնի մեր տարածաշրջանի կայունությանը և կառաջացնի շատ ավելի մեծ գլոբալ հակամարտություններ»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել