Սպիտակ տունը՝ Իսրայելի և Իրանի միջև հնարավոր պատերազմի մասին

ԱՄՆ-ը չի կարծում, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա կվերաճի ավելի մասշտաբային պատերազմի։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ամերիկյան NBC News–ին տված հարցազրույցում:

«Չեմ կարծում, որ դրա համար որևէ պատճառ կա… Նախագահը հստակ արտահայտվել է` մենք չենք ցանկանում տեսնել դրա էսկալացիան, մենք չենք դիտարկում Իրանի հետ ավելի լայնամասշտաբ պատերազմ։ Կարծում եմ՝ առաջիկա ժամերին և օրերին մենք ավելին կիմանանք»,– ասել Է Քիրբին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արդեն տեղի ունեցած հարձակումը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացո՞ւմ է։

Քիրբին նաև ընդգծել է, որ Բայդենն անձամբ է աշխատում ճգնաժամը հաղթահարելու դիվանագիտական քայլերի ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել