Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը հայտարարությամբ է հանդես եկել

Իսրայելը պետք է ամրապնդի ռազմավարական դաշինքը և տարածաշրջանային համագործակցությունը, որը թույլ տվեց նրան դիմակայել Իրանի հարձակմանը: Այս մասին հայտարարել է ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը՝ հավելելով, որ Իսրայելն Իրանի հարձակմանը կպատասխանի ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով:

«Իրանը գլոբալ խնդիր է, այն տարածաշրջանային մարտահրավեր է, և վտանգ է նաև Իսրայելի համար: Երեկ աշխարհը ակնհայտորեն Իսրայելի հետ վտանգի առաջ  կանգնեց։ Իսրայելն ընդդեմ Իրանի, աշխարհն ընդդեմ Իրանի՝ սա է արդյունքը: Սա ռազմավարական ձեռքբերում է, որը մենք պետք է օգտագործենք Իսրայելի անվտանգության համար»,- ասել է նա։

«Իսրայելը երեկ ապացուցեց, որ ինքը ռազմական և տեխնոլոգիական հզորության խարիսխ է և անվտանգության խարիսխ՝ Մերձավոր Արևելքում:

Նույնիսկ այսօր մենք պետք է հիշենք, որ մենք դեռ չենք լուծել մեր խնդիրները՝ առաջին հերթին պատանդների վերադարձը և հյուսիսի և հարավի բնակիչների դեմ սպառնալիքի վերացումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել