Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար

Իրանի արձակած հարյուրավոր հրթիռներից ու ԱԹՍ-ներից պաշտպանվելը մեկ գիշերվա ընթացքում Իսրայելին կարող էր արժենալ մինչև 1,3 միլիարդ դոլար: Այդ մասին ապրիլի 14-ին Ynet պորտալին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինախը։

«Չորսից հինգ միլիարդ շեքել (1–1,3 միլիարդ դոլար – Խմբ.) մեկ գիշերվա ընթացքում», – լրագրողներին ասել է նա` մեկնաբանելով Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացման բարձր արժեքի հետ կապված իրավիճակը:

Գեներալի խոսքով` այս գումարը զգալիորեն գերազանցում է այն, ինչն Իրանը ծախսել է հարձակման համար։ Այդ իսկ պատճառով Իսրայելի գլխավոր շտաբի նախկին խորհրդականը կոչ է արել մեծացնել երկրի պաշտպանական բյուջեն։

Միևնույն ժամանակ, Իսրայելի ֆինանսների նախարարության նախկին գլխավոր տնտեսագետ Յոել Նևեն նշել է, որ պաշտպանության նոր ծախսերը կարող են խոչընդոտել տնտեսական աճի ներուժին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել