Թուրքիայի ԱԳՆ-ն Բրյուսելում կայանալիք Լայեն- Բլինքեն- Փաշինյան հանդիպման կապակցությամբ հայտարարություն է տարածել

Բրյուսելում եռակողմ հանդիպումը հակասում է չեզոքության սկզբունքին, որը պետք է լինի տարածաշրջանային վեճերը լուծելու հիմքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպմանը։

«Տարածաշրջանը շատ մոտ է նրան, որ այդ պատմական հնարավորությունը հաջողությամբ պսակվի: Այս առումով առավել քան երբևէ կարևոր է, որ երրորդ երկրները, մասնավորապես ոչ տարածաշրջանային, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ՝ զգուշորեն խուսափելով առաջընթացի հասնելուն խոչընդոտող գործողություններից»,– ասված է հայտարարությունում։

Թուրքիայի կարծիքով, այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի մասնակցում այս հանդիպմանը, հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար Հարավային Կովկասում։

Անկարան ևս մեկ անգամ կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողություններում հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել