ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան է ընտրվել Հարություն Խաչիկյանը։
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել են Երևանի պետական համալսարանից։
Երկու թեկնածուներից՝ Գևորգ Պետրոսյանի օգտին քվեարկել է 8, իսկ Հարություն Խաչիկյանի օգտին՝ 59 հոգի։
2 թեկնածուներին էլ դեմ են քվեարկել գիտխորհրդի 6 անդամներ։
Այսպիսով, արդյունքները վերջնական են, ֆակուլտետի նոր դեկանը Հարություն Խաչիկյանն է։
Հիշեցնենք՝ ֆակուլտետի դեկանի պաշտոնը 1996 թվականից զբաղեցնում էր Գագիկ Ղազինյանը։
Կրթություն
1983 – 1990 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ
1984 – 1986 թթ. Ծառայություն Խորհրդային բանակում
1990 – 1994 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
Գիտական աստիճան դոկտորական
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
«Ազատազրկումը և դրա կատարման արդիական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»
Աշխատանքային փորձ
1994 թ-ից առ այսօր – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ
1994 – 2011 թթ. ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ
2012 թ-ից առ այսօր պրոֆեսոր
Կարդացվող դասընթացներ
Քրեակատարողական իրավունք
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Քրեական պատիժների դատապարտվածների պատժի կատարման և կրման հիմնախնդիրները, ՀՀ քրեակատարողական օրենսդրության ձևավորման և զարգացման միտումները, դատապարտյալների իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը
Լեզուներ
ռուսերեն, անգլերեն
Մասնագիտական անդամակցություն (ՀԿ, մասնագիտական խորհուրդ, գիտական հանդեսի խմբագրություն, ֆոնդեր և այլն)
ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ,
ՀՀ Իրավաբանների միության անդամ